Աֆղանստանում երկու «կին» գրոհային է ձերբակալվել

15:49 • 29.03.12

Աֆղանստանի իրավապահները կանացի հագուստով երկու տալիբ գրոհայինի են ձերբակալել:

Մորուքավոր զինյալներից մեկի հագին եղել է մանուշակագույն կանացի հագուստի և կանաչ գլխաշոր: Մյուս ահաբեկիչը եղել է կարմիր հանդերձանքով և համապատասխան գլխաշորով: Նրանք երկուսն էլ ազատ տեղաշարժվում էին՝ համոզված լինելով, որ աֆղանական կանացի հագուստը քողարկում է իրենց՝ ահաբեկիչ լինելու փաստը:

Երեկ Քարգայի շրջանում Աֆղանստանի հատուկ ուժերին հաջողվել էր ձերբակալել 7 զինյալ: