Ալժիրը մերժել է ընդունել «թուլուզյան հրաձիգի» մարմինը

13:29 • 29.03.12

Թուլուզում ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Մերայի հուղարկավորությունը տեղի կունենա Ֆրանսիայում՝ 24 ժամվա ընթացքում:

«Ես ստիպված եմ իշխանության թույլտվությամբ 24 ժամվա ընթացքում կազմակերպել Մերայի հուղարկավորությունը Ֆրանսիայում, քանի որ Ալժիրը, անվտանգության նկատառումներից ելնելով, մերժել է ընդունել նրա դին», - ասել է Փարիզի մեծ մզկիթի ռեկտորի ներկայացուցիչ Աբդալա Զեկրին, գրում է Le Figaro-ն: