Հարբած ռուսները կռիվ են արել Կատար թռչող օդանավում

15:09 • 29.03.12

Կատարի մայրաքաղաք Դոհայի օդանավակայանում երկու ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել` օդանավում գինովցած վիճակում ծեծկռտուք սարքելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչեոլվ Դոհայում ՌԴ դեսպանատանը:

Կատար մեկնող ռուսներն ալկոհոլային խմիչք են օգտագործել ու անցել ձեռնամարտի:

Ձերբակալվածները, որոնց անունները չի հաղորդվում, 150 դոլարի չափով տուգանք կվճարեն, ինչից հետո կարող են անարգել հայրենիք վերադառնալ: