2011թ. խախտվել են միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների չվացուցակները. ՄԻՊ

15:29 • 29.03.12

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է հրապարակել տարբեր գերատեսչություններին վերաբերյալ իր տարեկան զեկույցից հատվածներ և այսօր անդրադարձել է Տրանսպորտի և կապի նախարարության գործունեությանը 2011թ՝ վեր հանելով ոլորտում առկա թերություններն ու խնդիրները։

Ըստ այդմ՝ 2011թ. ընթացքում արձանագրվել են միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների չվացուցակների խախտման դեպքեր:

Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ երթակարգավարական կետերը ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2007թ. թիվ 1604-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ (սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների և ավտովարորդների կենցաղային, սանիտարահիգիենիկ (սանիտարական հանգույց, լվացարան) կետեր և այլն):

Մինչ օրս չի լուծվել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից օգտվելու ապահովման հարցը:

Չեն ձեռնարկվել միջոցներ ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջներն ու դրանց պետական գրանցման կարգը հստակեցնելու ուղղությամբ:

Արձանագրված դրական զարգացումները

2011թ. արձանագրվել են թվով 4900 վարչական իրավախախտում նախորդ տարվա 3700-ի փոխարեն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 34.5 մլն դրամ նախորդ տարվա 23.0 մլն դրամի համեմատ:

2011թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 838,5 մլն. դրամի չափով տուր¬քեր, վարձակալական վճարներ և այլ ոչ հարկային եկամուտներ:

Փոփոխություններ են կատարվել ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլա¬յին տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և մարդատար-տաքսի ավ¬տո¬մո¬-բիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգերում, ո¬րոնց արդյունքում բարելավվել են ընթացակարգերը և նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը:

Բարեփոխումներ են իրականացվել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացը կարգավորող իրավական դաշտում` տրանսպորտային մի¬ջոց¬նե¬րը ցանկացած տեխնիկական զննման գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպության կայանում տեխնիկական զննության ներկայացնելու հնարավորության ապահովման նպատակով:
Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրավախախտումները կանխելուն և այլն:
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի սույն բաժինն (24) ամբողջությամբ կարող եք կարդալ  հասցեով։

Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա: