Ամերիկյան դատարանը 44.6 մլն դոլար է պահանջում Իրանից՝ իր զինվորականների դեմ ահաբեկչություն համար
ԱՄՆ դաշնային դատարանի դատավոր Ռոյս Լամբերտը Իրանին պարտավորեցրել է 44.6 մլն դոլարի փախհատուցում վճարել՝ 1983 թ.-ին Բեյրութում ԱՄՆ ծովային հետևակի զինվորականների դեմ ահաբեկչություն իրականացնելու համար, գրում է AP-ն:
Ահաբեկչությունը զոհ էին դարձել 241 ամերիկացի զինծառայող, իսկ զոհերի թիվն ընդհանուր թիվը կազմել էր մոտ 300 մարդ:
Դատարանի որոշմամբ Իրանն անուղղակիորեն կապված է այդ ահաբեկչությունների հետ:
Մասնավորպաես դատարանը իսլամական հանրապետության իշխանությանը պարտադրել է 6.7 մլն դոլար վճարել զոհված ծովային հետևակազորայինների ընտանիքներին:
Ընդ որում դատարանը նշել է, որ Իրանից նման գումարի գանձումը այնքան էլ հավանական չի լինի: Նույն կարիծքին է նաև ԱՄՆ Արդարադատության նախարարությունը:
Իրանի կողմից դեռ ոչ մի մեկնաբանություն չի ստացվել:









