ԱՄՆ-ում գտնվող սիրիացիներին վիզաները 1.5 տարով երկարացնելու իրավունք է վերապահվել
Մոտ 3000 Սիրիայի քաղաքացիներ, որոնք ժամանակավորապես ԱՄՆ-ում են բնակվում, Սիրիայում տեղի ունեցող դեպքերի պատճառով իրենց վիզաների ժամկետը 1.5 տարով երկարացնելու իրավունք կստանան, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
ԱՄՆ իշխանությունների կողմից նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը Սիրիան ներառել է անկայուն երկրների ցուցակում:









