Ամերիկյան դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել անչափահասի

08:54 • 29.03.12

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 17-ամյա Շոն Թայսոնին, ով մեղավոր է ճանաչավել անցած տարվա ապրիլի 16-ին երկու զբոսաշրջիկների սպանության մեջ:

Պարզվել է, որ սպանությունից առաջ անչափահասը փորձել էր թալանել նրանց:

Բացի այդ հայտնի էր դարձել նաև, որ տղան հանցագործությունը կատարելուց մի քանի ժամ առաջ էր ազատ արձակվել կալանքից՝ ապրիլի 7-ին հրաձգություն կատարելու պատճառով, հայտնում է BBC-ն: