Ծնունդ, դինոզավր, դիսկոտեկ. ամերիկյան դպրոցներում արգելվել է 50 բառի արտաբերումը

10:57 • 29.03.12

ԱՄՆ Նյու Յորք նահանգի կրթության վարչությունը արգելք է կիրառել մի քանի բառերի վրա, որոնք կարող են ցավ պատճառել երեխաներին:

Այսպես, որոշում է ընդունվել արգելել բարձրաձայն արտաբերել 50 բառ, որոնց թվում են «ծնունդ», «դինոզավր», «աղքատություն», «դիսկոտեկ», գրում է vesti.ru-ն:

Աշակերտները չեն կարող բարձրաձայն խոսել դինոզավրերի մասին, քանի որ այս բառը հղում է անում էվոլյուցիայի տեսությանը, իսկ դա կարող է վիրավորել այն հավատացյալ երեխաներին, ովքեր հավատում են կյանքի աստվածային ծագմանը:

Նույն պատճառներով էլ արգելվել է արտաբերել «ծնունդ» բառը, քանի որ սովորողների թվում հնարավոր է «Եհովայի վկաներ» աղանդի եհտևորդների երեխաներ լինեն, ովքեր չեն տոնում ծնունդը:

«Աղքատություն» բառը կարող է «հուզական վնաս» հասցնել երեխային, ում ծնողները գործազուրկ են:

«Դիսկոտեկ» բառը «չափազանց անբարոյական և սադրիչ» է որակվել, իսկ «Հելոուինը» կարող է վիրավորել քրիստոնյաների զգացմունքները: Միաժամանկ, նահանգի ուսուցիչները նորարարությունը հիմարություն են համարում և զարգացող սերնդի համար վնասակար:

Երեխաները չեն կարող զարգանալ, եթե նրանց բառապաշարից հանված են այնպիսի հասկացություններ, որոնց նրանք հանդիպում են ցանկացած քայլի: