Ինքնաթիռի թևը երկու կես է արել թռիչքուղում կանգնած կնոջը
Հարավաֆրիկյան Հանրապետության Էրմելո քաղաքի օդանավակայանում, ինքնաթիռներից մեկն ընթացքի մեջ դիպչել է թռիչքուղում կանգնած մի կնոջ, տեղեկացնում է News.com.au կայքը: Միջադեպի հետևանքով մոտ 50 տարեկան կինը տեղում մահացել է:
Օդանավակայանի մամլո խոսնակ Կարլա Պրինսլուն հայտարարել է, որ կնոջը թվացել է, թե նստեցումն իրականացվելու է թռիչքուղուց, նա չի նկատել թե ինչպես է իրեն մոտեցել փոքր ինքնաթիռը, որի աջ թևը կպել է կնոջը և նրան երկու կես արել:
Այժմ տեղացիները առաջարկել են հատուկ ցանկապատ կառուցել օդանավակայանը թռիչքուղուց բաժանելու համար:









