Ռուսաստանի լավագույն բանվորը. հաղթողներին կընտրի Պուտինը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մրցույթ կանցկացնի` պարզելու համար երկրի լավագույն աշխատավորներին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մենք առաջին անգամ ենք նման մրցույթ անցկացնելու: Հաստատվել է հինգ անվանակարգ` լավագույն որմնադիր, զոդող, հանքափոր, բեռնատարի վարորդ և էլեկտրասարիչ»,- ասել է վարչապետ, ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մրցանակային տեղեր զբաղեցնող աշխատավորները կստանան 300, 200 և 100.000-ական ռուբլի: Մրցույթի եզրափակիչը կանցկացվի հունիս- հոկտեմբերին:









