Աֆղանստանցի ոստիկանը սպանել է 9 ծառայակցի
Աֆղանստանի Յայաքիլ շրջանի ոստիկաններից մեկի է սպանել իր 9 գործընկերներին, տեղեկացնում է The Independent-ը:
Շրջանի ոստիկանապետի հավաստմամբ Ասաբդուլահ անունով ոստիկանը, ով ծառայության մեջ է եղել փոքր հսկիչ պահակակետում, գիշերը ժամը 3-ին արթնացել է հսկողություն իրականացնելու համար: Հետո, դեռևս անհայտ պատճառով, ինքնաձիգով կրակել և սպանել է պահակակետում քնած ոստիկաններին:
Այնուհետև վերցնելով սպանվածների զենքերը` դիմել է փախուստի:
Հնարավոր է Ասաբդուլահը կապված է Թալիբան ահաբեկչական խմբավորման հետ:









