«Ալեն-Էլեն» դիսկոակումբում ծեծել և դանակահարել են Իրանի քաղաքացու
Երեկ՝ ժամը 08.05-ին, հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Միհրան Էլֆանին՝ հայտնելով, որ «Ալեն-Էլեն» դիսկոակումբում ծեծի է ենթարկվել:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, նշված դիսկոակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Մ. Էլֆանին և նրա ընկերոջը` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Իլիա Դատվարին, ու պատճառել վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ մարտի 20-ի գիշերը նույն դիսկոտեկում նռնակ էր պայթեցվել, որի հետևանքով «շնչուղիների այրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխվել 7 անձինք։









