Քոֆի Անանը կոչ է արել Սիրիայում անմիջապես դադարեցնել մարտերը
Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական երկրների լիգայի պատվիրակ Քոֆի Անանը Սիրիայում ճգնաժամի հարցի կարգավորման համար այդ երկրի իշխանություններից պահանջել է անմիջապես դադարեցնել կրակը:
Անանի ներկայացուցչի խոսքով ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիրիայում մարտերն այդպես էլ չեն դադարել և որ հաշտության վերջնական ժամկետը հիմա է:
Հավելենք, որ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայնել էր Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրի վեց կետերի հետ, սակայն հայտարարել էր, որ ընդդիմությունն առաջինը պետք է հայտարարի կրակի դադարեցման մասին, գրում է BBC-ն:









