Իտալիան Ավակովին կհանձնի Ուկրաինային
Ինտերպոլի Հռոմի բյուրոն հաստատել է Ուկրաինայի Խարկովի մարզային պետական ադմինիստրացիայի նախկին ղեկավար, նախկին վաչապետ Յուլիա Տիմոշենկոյի ղեկավարած Батьківщина կուսակցության Խարկովի մասնաճյուղի ղեկավար Արսեն Ավակովի ժամանակավոր կալանքի լուրը: Այս մասին, ըստ Korrespondent.net-ի, ասվում է Հռոմի Ինտերպոլի` ուկրաինական բյուրոյին ուղղված հաղորդագրության մեջ:
«Մեր դատական մարմինը հաստատել է նշված անձի (Ավակովի) ժամանակավոր կալանքի մասին լուրը` նրան ձեր երկրին հանձնելու նպատակով», - ասվում է փաստաթղթում:
Նշվում է նաև, որ Եվրոպական կոնվենցիայի նորմերի համաձայն` օրինախախտների արտահանձնման փաստաթղթերը պետք է պատրաստվեն 40 օրվա ընթացքում:
Ինչպես հաղորդվել էր, Ավակովն իտալական ոստիկանության կողմից ձերբակալվել է մարտի 26-ին: Այս կապակցությամբ, կուսակցության ղեկավարությունը նամակով դիմել էր Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն ու Իտալիայի կառավարությանը` խնդրելով հաշվի առնել Ավակովի նկատմամբ տարվող հետապնդման «ակնհայտ քաղաքական շարժառիթը» և ազատել նրան:
Հունվարի 31-ին Ավակովի հանդեպ քրեական գործ էր հարուցվել և միջազգային հետախուզում հայտարարվել: Փետրվարի 1-ին նա հայտնել էր, որ մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել և ծրագրում է Ուկրաինա վերադառնալ:









