Այսօր իշխանության գերխնդիր մտածող մարդու տեսակն իսպառ բնաջնջելն է. Ավետ Պողոսյան
Այսօր իշխանության գերխնդիրն մտածող մարդու տեսակն իսպառ բնաջնջելն է: Քիչ առաջ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի հանրահավքում իր ելույթում նշեց 6-րդ ընտատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ–ի կողմից առաջադրված թեկնածու Ավետ Պողոսյանը:
«Ընտրության իրական տերը ոչ թե իշխանությունն է կամ քաղաքական ուժը , այլ քաղաքացին: Տասնամյակից ավել է, ինչ իշխանությունները ոչնչացնում են և արտագաղթել են տալիս մտածող մարդուն և քաղաքացուն»։
Նրա խոսքով յուրաքանչյուր բռնապետական իշխանություն վախենում է ընտրություններից, քանի որ ընտրություներում երևում է նրա մերկությունը ու բացարձակ անկարողությունը: Իսկ այս ընտրությունները հնարավորություն են նոր և հեռանկարային կյանք ունենալու համար, իսկ իշխանությունները վախենում են դրանից:
«Այս պահից դուրս ենք գալիս ֆեյսբուքներից, խոհանոցներից: Գնում ենք կոնգրեսի տարածքային շտաբներ, եթե չկան դուք ինքներդ դառնում եք կոնգրեսի քայլող դեմքերը»,-հայտարարեց նա:
«Իշխանական բազմաթիվ շտաբներում նարդի ու բլոտ են խաղում։ Մենք հակադրում ենք նրանց պայծառ դեմքերով մարդկանց» ,- ասաց նա:
Ելույթի վերջում նա նշեց, որ իրենք ամեն ինչ անելու, որ մարդը հավատա այս ընտրություներին, և որ դրանք լուրջ շանս են երկրում փոփոխություն մտցնելու համար:









