Հայտնի են մարդու իրավունքների պաշտպանության գործում լավագույն գործիչները

13:40 • 30.03.12

Այսօր «Հայաստանի երիտասրադական հիմնադրամը» մրցանակներ հանձնեց մի շարք հասարակական, քաղաքական գործիչների՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։

Մրցանբակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն չորս տարի շարունակ, կազմակերպել էին «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպությունը, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» և «Զորավիգ» թերթը:

«Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Պուշկին Սերոբյանն ասաց, որ
մրցանակակիրներն ընտրվել են «Զորավիգ» թերթի 1350 ընթրցողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում:

«Այսօր հրատապ է մարդու իրավունքների պաշտպանության հարցը: Հասարակությունը պետք է իմանա, որոնք են այն գործիչները, որոնք խոսում են մարդու իրավունքների պաշտպանության մասին»,- նշեց խմբագիրը:

Մրցանակաբաշխության համար սահմանվել էին 14 անվանակարգ, որոնց լավագույններին տրվեցին պատվոգրեր:

Առաջին պատվոգիրը «Լավագույն պատգամավոր» անվանակարգում տրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանին: Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար նա կարևորեց մարդու իրավունքների պաշտպանության հարցը` նշելով, որ ամեն ինչ պետք է անել լավագույն արդյունքների հասնելու համար։

«Կարծում եմ՝ այսօր Հայաստանում եթե կարողանան մեկ հարց լուծել` մարդու իրավունքների հարցը, մենք կկարողանանք շատ լավ ապագա ունենալ»,- նշեց պատգամավորը:

«Լավագույն պետական գործիչ» անվանակարգին արժանացավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` որպես լրատվամիջոցների հետ թափանցիկ գործունեություն իրականցնող և հասարակության ահազանգներին ժամանակին արձագանքող պաշտոնյա:

«Լավագույն երիտասարդ արվեստագետ»-ը, ըստ «Զորավիգի» ընթերցողների, Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդարանի նախագահ Արամ Սուքիասյանն է, իսկ «Լավագույն հասարարական գործիչ»-ը Հայաստանի արհմիությունների կոնֆերդերացիայի նախագահ Էդուարդ Մնացյանը:

«Լավագույն մարզպետ» անվանակարգում ահղթող է ճանաչվել Արարատի մարզպետ Էդուարդ Բարսեղյանը, իսկ «Լավագույն համայնքապետ»-ը Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Ուլոյանը:

«Լավագույն արվեստագետ» անվանակարգին արժանացած կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը խոստովանեց, որ մտածել է, թե հրավիրվել է մրցանակ հանձնելու, սակայն դժգոհ չէր նաև նրանից, որ հենց ինքն է համարվել լավագույն արվեստագետ։

«Չէի ասի, որ դժգոհ եմ, շատ շնորհակալ եմ այս բարձր մրցանակի համար, որին դեռ պետք է հասնեմ, համարեմ սա ավանս է, որին պետք է հասնեմ»,- ասաց կոմպոզիտորը:

Մյուս անվանակարգը «Լավագույն քաղաքապետ»-ն էր, որին մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար արժանացավ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Ընթերցողները նաև լավագույնների էին որոշել լրատվամիջոցների դաշտից: «Լավագույն լրագրող» անվանակագը տրվեց լրագրող, գրող հրապարակախոս Հակոբ Սրապյանին, իսկ «Լավագույն հեռուստալրագրողը» ATV հեռուստաընկերության «Կիսաբաց իսկ լուսամուտներ» հաղորդման հեղինակ, վարող Հրաչ Մուրադյանն էր:

Պատվորգիրը հանձնելիս Պուշկին Սերոբյանը նշեց, որ իսկապես բարձր է գնահատում հաղորդման գաղափարը, որը բարձրացնում է մարդու խախտված իրավունքների հարցը:

«Մենք արդեն մեկ տարի 4 ամսեկան ենք, շնորհակալ եմ, ովքեր հավատացին նախագծին»,- ասց Հրաչ Մուրադյանը:

Պարտվոգրերի արժանացան նաև կրթական ոլորտների մասնագետներ: «Լավագույն ռեկտոր» անվանակարգում ընթերցողները լավագույնն էին համարել ԵՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին։ «Լավագույն դպրոցի տնօրեն» անվանակարգում պատվոգրի արժանացավ Երևանի թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը, իսկ «լավագույն մարզային դպրոցի տնօրեն» անվանակարգում պատվոգիր տրվեց Արմինե Շեկունցին։