Բարսելոնայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել
Իսպանիայի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու նպատակով Բարսելոնայում, որտեղ աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներ են ընթանում, հաղորդում է բրիտանական Guardian պարբերականը:
Կատալոնիայի ներքին գործերի նախարարության տեղեկություններով, բախումների հետևանքով տուժածներ չկան:
Իսպանիայի արհմիությունները մարտի 29-ին, կառավարության կողմից ընդունված, սոցիալական ծրագրերի կրճատման և աշխատանքային բարեփոխումների փաթեթի դեմ, 24-ժամյա համընդհանուր գործադուլ են կազմակերպել:
Գործադուլի առիթով բողոքի ակցիաներ են անցել Մադրիդում, Բարսելոնայում և երկրի այլ խոշոր քաղաքներում:









