Բուխարեստի օդանավակայանում անդամահատված ոտք են գտնել

10:14 • 30.03.12

Բուխարեստի միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղևորներից մեկի պայուսակում մարդու մարմնի ստորին վերջույթներ են հայտնաբերել, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ պայուսակը պատկանել է Իտալիա մեկնող մի չինացի տղամարդու:

«Հայտնաբերված բոլոր ապացույցները ուսումնասիրվում են, մարդու մարմնի մասերը հայտնաբերվել են հենց առաջին զննման ժամանակ», - ասել է ոստիկանության մամլո խոսնակը:

Նշվում է, որ 1990-ականներին Բուխարեստում իրականացված մի շարք դաժան սպանություններին իրենց մասնակցությունն են ունեցել չինացիները:

Ավելի վաղ երկու չինացի սպանել են իրենց հայրենակիցներին և եփել նրանց մարմինները, փորձելով դրանք անճանաչելի դարձնել: