17-ամյա բրիտանացին հիացրել է բոլորին իր ձայնային տվյալներով (տեսանյութ)

16:48 • 30.03.12

17-ամյա բրիտանացի Ջոնատան Անտաունը, ով հանդես է եկել Britain's Got Talent-2012 շոուի ժամանակ, իր ելույթով բառացիորեն հիացրել է հանդիսատեսին և ժյուրիի անդամներին և կրկնել է շոտլադուհի Սյուզան Բոյլի ճակատագիրը, ով մեծ փառքի էր արժանացել նույն մրցույթին 2009-ին մասնակցելուց հետո:

Բրիտանական լրատվամիջոցներն արդեն երիտասարդին անվանել են SuBoy՝ Սյուզանի որդի, իսկ նրա տեսանյութը YouTube-ում 5 օրում ավելի քան 4 մլն անգամ է դիտվել:

Տղան քաշը 130 կգ է, և նման քաշը նյարդային համակարգի նույնիսկ լուրջ խախտման պատճառ էր դարձել, ինչի պատճառով նա որոշ ժամանակ ստիպված է եղել կլինիկայում անցկացնել:

Երիտասարդը բեմ էր բարձրացել ընկերուհու հետ և միասին նրանք կատարել էին «Աղոթք» երգը, որը Սելին Դիոնը երգել էր Անդրեա Բոչելիի հետ: