Բրյանսկում հայրը սպանել է 9 ամսական երեխային և թաքցրել տատի գերեզմանում
Արդեն 20 օր է Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում բոլոր զարգացումները 9-ամսական Անյա Շկապցովայի շուրջ են:
Մարտի 11-ին երեխայի ծնողները հայտնել էին, թե իրենց աղջկան առևանգել են, սակայն երեկ մայրը խոստովանել է, որ իրականում փոքրիկին սպանել է ամուսինը ջղայնության պահին. վեճից հետո Ալեքսանդր Կուլագինը դաժան վերաբերմունք է ցուցաբերել երեխայի հանդեպ, իսկ կնոջն արգելել է նրան օգնություն ցույց տալ, ապա մի քանի ժամ երեխան մնացել է պատշգամբում: Դրանից հետո ծնողները միասին «բեմադրել են» երեխայի առևանգումը: Ընդ որում` այդ նպատակով հայրը կնոջ հագուստ և կեղծամով կերպարանափոխվել է:
Դրանից հետո հայրը երեխայի դին պայուսակով տեղադրել էր տաքսու մեջ ու դուրս բերել քաղաքից:
Ռուսաստանը ցնցած խոստովանությունից հետո իրավապահ մարմիններն անցել էին երեխայի դիակի որոնմանը, որը հայտնաբերվել է Բրյանսկից 90 կմ հեռու` մանկասպան ծնողի գյուղի գերեզմանատանը, հայտնում է lifenews.ru-ն:
Հայրը խոստովանել է, որ սպանելուց հետո,3 ժամ շարունակ վառել է երեխային, ապա տարել ու մասունքները թաղել տատի գերեզմանում: Ի դեպ, հենց նրա պատվին էլ անվանակոչել էին երեխային:









