Թուրքիայում իրանական ավտոբուս է շրջվել. կան զոհեր
12:55 • 30.03.12
Էրզրումում իրանական համարանիշերով ուղևորատար ավտոբուս է շրջվել, հաղորդում է Trend գործակալությունը:
Նախնական տեղեկություններով` զոհվել է 4 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Placeholder









