Ավտովթար` Արմավիրում. «ՎԱԶ 21074»-ը շուռ է եկել, կա 2 վիրավոր (լուսանկարներ)

09:50 • 30.03.12

 Այսօր` մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 05.00-ի սահմաններում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում 47-ամյա Վահան Ավետիսյանի վարած «ՎԱԶ 21074» մակնիշի 30 ՏՍ 475 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատար առվի մեջ:

Վարորդը և նրա ուղևոր 24-ամյա Արտյոմ Արոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները` դասակի հրամանատր Գրիգոր Գրիգորյանի և հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի