Կրասնոյարսկում կինը վերելակում գտել է մոտ 500 ադամանդ
ՌԴԿրասնոյարսկի երկրամասի մի բնակչուհի բնակելի շենքի վերելակում հայտնաբերել է մի փաթեթ, որի մեջ` 476 ադամանդ:
ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի քաղաքային վարչությունից այսօր հայտնել են, որ 34-ամյա կինը «թանկարժեք գտածոն» հայտնաբերել է երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս և գտածոն տարել է իր ծանոթ ոսկերչի մոտ: Ուշադիր զննելով թանկարժեք քարերը` ոսկերիչը վստահորեն հայտնել է, որ դրանք ադամանդներ են և կինը որոշել է թանկարժեք քարերը հանձնել ոստիկանություն:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում փաթեթի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Չի բացառվում դրանց «քրեական ծագման» վարկածը:









