Ադրբեջանում ջրհեղեղներ են սպասվում

18:38 • 30.03.12

Ձնհալի հետևանքով Կուր գետի վարարման արդյունքում, ապրիլին և մայիսին Ադրբեջանի մի շարք շրջաններ հնարավոր է անցնեն ջրի տակ: Այս մասին Trend գործակալությանը հայտնել են երկրի բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունից:

Ավելի վաղ նախարարության Հիդրոօդերևութաբանության ազգային վարչությունը լեռնային շրջաններում ձյան ծածկույթի չափումներ է անցկացրել: Ստացված տվյալների համաձայն` չնայած, որ ձյան ծածկույթի մակարդակը 2011 թ.-ի համեմատ ցածր է, սակայն այն գերազանցում է երկարամյա նորման:

Մեծ Կովկասի բարձրլեռնային գետերի դելտաներում այդ ցուցանիշը գերազանցում է նաև նախորդ տարվա նորման (որոշ շրջաններում նույնիսկ 4 անգամ):