Գորդոնն ու Կարասինը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

09:29 • 30.03.12

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Ժնևում հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների` ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունները:

«Քննարկվել են Հարավային Կովկասի ժնևյան բանակցությունները, ղարաբաղյան և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորումները», - ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրությունում: