Լոնդոնը ևս 500 հազ ֆունտ կուղարկի սիրիական ընդդիմությանը
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը պատրաստվում է 500 հազար ֆունտ սթեռլինգի չափով դրամական օգնություն տրամադրել Սիրիայի ընդդիմադիրներին, գրում է Daily Mail-ը:
Հեյգը նշել է, որ այդ գումարը տրվում է`սիրիացի ապստամբներին ոչ մահացու օգնություն տրամադրման համաձայնագրի շրջանակներում և հույս ունի, որ այն կնպաստի նոր ժողովրդավարական Սիրիա կառուցելուն:
Նշենք, որ Թագավորության կառավարությունն անցած 8 ամիսների ընթացքում սիրիացի ապստամբներին արդեն տրամադրել է 450 հազար ֆունտ սթեռլինգ:









