2011-ին 8-9 հազ. իտալացի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

11:41 • 30.03.12

Հայաստան-Իտալիա զբոսաշրջության զարգացման հնարավորությունները պարզելու և քննարկելու համար այսօր տեղի ունեցավ գիտաժողով, որին ներկա էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, ինչպես նաև ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Իտալիայից:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ Իտալիայից տուրիստական հոսքը դեպի Հայաստան դինամիկ աճում է:

«Մենք ունենք վիճակագրական տվյալներ, որի համաձայն Իտալիան Հայաստանի զբոսաշրջության նիշայի մեջ ամենաբարձրերից է: 2011-ին 8-9 հազ. իտալացի է եկել Հայաստան: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ էլ ավելի գրավենք պահանջկոտ իտալացուն: Մենք պետք է պատրաստ լինենք այդ հոսքերը պատճաշ սպասարկելու»,-ասաց նա:
Զբոսաշրջության փորձագետ Նադյա Պասկուալը տեղեկացրեց, որ Իտալիայից Հայաստան ժամանում են մեծամասամբ 45-65 տարեկան իտալացիները:

«Մենք անում ենք ամեն ինչ որպեսզի ավելի երիասարդների գրվենք, որ գան Հայաստան: Պետք է ջանքեր չխնայենք այլ պրոդուկտներ ստեղծելու համար, որովհետև այս պահին Հայաստանում շեշտ դրված է հոգևոր արժեքների վրա՝ եկեղեցի, պատմամշակությաին վայրեր և այլն »,-ասաց նա: