Իդլիբից բացի ռմբակոծվում է նաև «ազատագրված» Հոմսը

17:10 • 30.03.12

Սիրիայի կառավարական զորքերն այսօր, բացի երկրի հյուսիսային Իդլիբ քաղաքից, վերսկսել նաև Հոմսի հրետանային ռմբակոծությունները, գրում է Reuters-ը:

Գործակալության տվյալների համաձայն՝ մեծամասամբ տուժել է ընդդիմադիր բնակչությունը:

Երեք օր առաջ նախագահը անձամբ էր այցելել քաղաք և Հոմսը հայտարարել՝ ազատագրված զինված խմբերից՝ խոստանալով տեղի բնակիչներին, որ շուտով կյանքն ավելի լավ կդառնա:

Սակայն որոշ ժամանակ անց կրակել էին նրա շքախմբի վրա, ինչի պատճառով էլ նա ստիպված էր եղել շտապ հեռանալ քաղաքից և վերադառնալ Դամասկոս: