Հոնգկոնգում կոռուպցիոն սկանդալ է ծագել
Հոնգկոնգի Կոռուպցիայի դեմ պայքարող անկախ հանձնաժողովը ձերբակալել է բարձրաստիճան պաշտոնյայի և անշարժ գույքի երկու ազդեցիկ մագնատների, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հանձանժողովի տվյալով՝ հինգշաբթի ձերբակալվել և հարցաքննվել են տեղի վարչակազմի «համար երկու» մարդ Ռաֆայել Սյույը և միլիարդատեր եղբայրներ Թոմաս և Ռայմոնդ Կվոկները:
Հարցաքննությունից հետո նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել: Դեռ պարզ չէ, թե ինչ մեղադրանքներ կարող են ներկայացվել:
Հավելենք, որ հակակոռուպցիոն մարմինները խուզարկել են եղբայրների «Սուն Հուն Կայ» ընկերության գրասենյակը և փաստաթղթեր ու կրիչներ առգրավել, իսկ այօր առավոտյան ընկերության բաժնետոմսերը հոնգկոնգյան բորսայում նվազել են 16 տոկոսով:









