Ընդդիմադիր դաշտը անպայման ամեն ինչ անելու է հետընտրական շրջանը դարձնելու հեղափոխական. Գառնիկ Իսագուլյան

17:08 • 30.03.12

ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ մայիսի 6-ի կայանալիք խորհրդարանական ընտրություններն իրենց որակով և նշանակությամբ չափազանց կարևոր կլինեն՝ հաշվի առնելով 2008-ի մարտի 1-ի դեպքերը, որոնցից ըստ նրա, չկարողացանք խուսափել:

Լրագրողների հետ հանդիպմանը Գառնիկ Իսագուլյանը հիշեցնում է, որ այս ընտրություններին հաջորդելու է նախագահական ընտրությունները՝ ուստի նրա համոզմամբ՝ կրկին անգամ հասկանալի է դառնում, որ այս ընտրությունները կլինեն ավելի դրական ուղղության:

«Արդար ընտրություններ անցկացնելու ամենամեծ ցանկությունը ՀՀ նախագահինն է»,-վստահեցնում է նա, մինչդեռ դրան զուգահեռ բոլոր դեպքերում նա կանխատեսում է. «Ընդդիմադիր դաշտը անպայման ամեն ինչ անելու է հետընտրական շրջանը դարձնել հեղափոխական շրջան»:

Ըստ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչի՝ քաղաքական ուժերի քարոզչությությունից ելնելով, այսօր մենք երեք Հայաստանի հետ գործ ունենք: «Առաջին Հայաստանը դա այն է, որ ներկայացվում է ընդդիմադիր դաշտի կողմից, մյուսը՝ դիմադիր դաշտի կողմից և երրորդը՝ այն Հայաստանն է որ ապրում ենք մենք »,-նշեց նա, և շարունակեց,– «եթե որևէ մեկը կարողանա տալ Հայաստանի իրական պատկերն այնպես, ինչպես կա իր խնդիրներով, այդ ուժն էլ կունենա առավելություն»:

Բանախոսը մանրամասնեց՝ գործող ուժը հասկանալիորեն մեր երկիրը ցույց է տալիս շատ ավելի դրական կողմից, ընդդիմադիրը վատ կողմից:

Գառնիկ Իսագուլյանը խուսափեց ներկայացնել իրական Հայաստանը՝ իր դրական և բացասական կողմերով:
Ըստ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի՝ առաջիկա ընտություններին քաղաքական ուժերի հնարավորությունները հասկանալիորեն անհավասար կլիեն և այս դեպքում ըստ նրա ՀՀԿ-ն կունենա առավելություն, թե վարչական, թե մյուս բոլոր ռեսուրսների առումով:

«Շատ լավ հնարավորություն ունի նաև ԲՀԿ-ն, որն ունի լավ լծակներ և կօգտագործի այդ լծակները: Այյդ առումով ֆավորտի են այդ երկուսը: Իհարկե, կոալիցիոն ուժերից ՕԵԿ-ը նունպես կօգտագործի իր ռեսուրսները»,- ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանը արդար ընտրություններ է համարում, երբ հասարակությանը կաշառքի միջոցով գնում և ընտրում է մեկին: Ըստ նրա՝ սա ոչ թե իշխող ուժի խնդիրն է այլ հասարակության, քանի որ նրանք չգիտեն, որ ըստ սահմանդրության իշխանությունը պատկանում է ժողովրդին: