Մոսկվայում Մարոկոյի դեսպանատնից 300 հազար եվրոյի զարդեր են գողացվել
Անհայտ անձինք 300,000 եվրո ընդհանուր արժեքով թանկարժեք զարդեր են գողացել Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող Մարոկոյի դեսպանատան տարածքից, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
«Հանցագործները ներխուժել են դիվանագիտական ներկայացուցչության տարածք, մտել են շենքերից մեկը, որտեղից և դուրս են հանել ոսկերչական զարդերը», - հաղորդել է գործակալության աղբյուրը:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը հաստատել է, որ ժամը 18.39-ին ոստիկանություն է դիմել դեսպանատան ներկայացուցիչը, ով հաղորդել է, որ դիվանագիտական ներկայացուցչության տարածքից գողություն է կատարվել:
«Տվյալ փաստի առիթով քննութուն է իրականացվում», - ասել է գործակալության զրուցակիցը:









