«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի տնօրենն ամփոփում է 2011 և ներողություն հայցում թերությունների համար
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի տնօրեն Պատրիկ Լորենն այսօր ամփոփեց ընկերության 2011թ-ի իրականացրած ծրագրերը և խոստովանեց, որ բնակչությունը երբեմն դժգոհ է եղել առկա դժվարություններից, որի համար նա ներողություն խնդրեց ՀՀ իշխանություններից նախընտրական այս շրջանում ջրամատակարարման ոլորտում խնդիրներ պատճառելու համար։
Պատրիկ Լորենը սակայն հավատացերց, որ ամեն ինչ անելու են սահմանված չափանիշներին հասնելու համար:
Նախ նա ներկաներին ասաց, որ Հայստանում ջրամատակարարումը 2004-ից բարելավման ուղու վրա է: Այնուհետև նշեց, որ որոշ մարզերում ջրամատակարումը ևս մեկ ժամով ավելացել է, և հավատացրեց, որ այսօր բոլոր տեղամասերում բարելավումները նկատելի են:
Իսկ առավել մանրամասն կատարաված աշխատանքներն արդեն ներկայացվեց ֆիլմի տեսքով:
Վայոց Ձորի Գետառ գյուղում, որտեղ ընդամենը մեկ տարի առաջ ջուրը երազանք էր, այսօր արդեն տեղեցիներն ընկերության շնորհիվ օգտվում են մաքուր ջրից: Այստեղ արդեն շուրջօրյա ջրամատակարարում կա: Հերթը Մալիշկայինն էր, որտեղ նույնպես տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր էր եղել:
Արտաշատում ընկերությունը մաքուր ջուր է մատակարարում ընկերությունը, Գառնիից հասցված ջրերի միջոցով, ապա Եղեգնավան, Սևանի տարածաշրջան, Նոյեմբերյան, Բերդավան, Աշոցք և Արթիկ:
Ընկերության գլխավոր տնօրենը նկատեց, որ դեռևս բավական աշխատանք կա անելու: «Ցավոք դեռ կան տարածքներ տարբեր գյուղերում և քաղաքաներում, որ դեռևս ջրի մատակարաման խնդիր կա, սակայն հավատացեք, որ մենք ջանք չենք խնայի, զարգացում ապահովելու համար, որպեսզի ամեն տարի հասնենք մեկ զարգացման աստիճանի»,- ասաց Պատրիկ Լորենը:
Ի դեպ, ինչպես յուրաքնչյուր 3 ամիսը մեկ, այսօր նույնպես յուրաքանչյուր մարզից մեկական կանոնավոր վճարումներ կատարող բաժանորդներ պարգևատրվեցին 300.000 դրամով:









