Համաժողովրդական բանակն արդեն շարված է. Լևոն Զուրաբյան
Հայ ազգայի կոնգրեսի և համաժողովրդական շարժման բանակն արդեն շարված է, և պատրաստ՝ ընդհանուր հարձակման: Այս մասին Ազատության հրապարակում մեկնարկած ՀԱԿ հանրահավաքին հայտարարեց ՀԱԿ համակարգող, ՀԱԿ նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը՝ զեկուցելով Ազատության հրապարակում կանգնածներին:
«Այսօրվանից սկսում ենք նոր ճակատամարտը՝ հանուն ժողովրդավարության, որը կդառնա արժանապատվորեն ապրելու մեր օրրանը»,-հայտարարեց ՀԱԿ նախընտրական շտաբի պետը:
«Պատրա՞ստ եք, մեզ հե՞տ եք»,-Լևոն Զուրաբյանի այս հարցին ի պատասխան հանրահավաքի մասնակիցների շարքերից վանկարկում էին՝ «այո»:
ՀԱԿ նախընտրական շտաբի պետն իր ելույթը սկսեց նաև ծանուցմամբ, որ վերջին շրջանում ՀԱԿ առաջնորդներն ու ժողովուրդը չեն հասցնի իրար կարոտել: Այն պատճառով, որ Կոնգրեսի հանհարավաքները ակտիվանալու են: Իսկ թվացյալ քաղաքական անդորրը եղել է այն պատճառով, որ մինչև այժմ ՀԱԿ-ում զբաղված են եղել տեխնիկական խնդիրներով՝ համամասնական ցուցակի կազմմամբ, մեծամասնական թեկնածուներով: Այս գործընթացը Լևոն Զուրաբյանը ձևակերպեց՝«որոշվում էին մեր ժողովրդավարական բանակի ներսում դերաբաշխումները»:
ՀԱԿ շտաբի պետն ընդգծեց, որ 90 տոկոսից ավելի ընտրատարածքներում միացյալ ընդդիմության կողմից թեկնածուների առաջադրումը հնարավորություն կտա լուծել ընտրությունների գործընթացը ամբողջությամբ վերահսկելու խնդիրը, քանի որ ընդհանուր առմամբ այն կվերահսկվի Կոնգրեսի 4000 համակիրների՝ ամեն ընտրատեղամասում երկուական մարդու կողմից:
Լևոն Զուրաբյանն ավելացրեց, որ այս քայլով առաջին անգամ Կոնգրեսի գործող կառույցների ռեսուրսներին գումարվել է թեկնածուների հարազատների, համախոհերի մարդկային բանակը:
«Սրան գումարվելու է այն, որ վերջապես հեռուստաեթերը բացվելու է մեր առջև, և ճշմարարիտ խոսքին կարոտ ժողովուրդը արագորեն ազատվելու է վախի մթնոլորտից»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարն իր խոսքն ավարտեց հավաստիացմամբ, որ մայիսի 6-ին ժողովուրդը մեծ անականկալ է մատուցելու իշխանություններին, որոնք «մտածում են, որ իրենց ընտրակեղծիքներով հերթական անգամ բռնաբարելու են ժողովրդի կամքը» և ավելացրեց, որ այդ օրը հողը վառվելու է ընտրակեղծարարների ոտքերի տակ:
«Ստեղծվել է պատմական պատեհություն՝ ընտրություններով թոթափել գիշատիչ իշխանությւոնների լուծը, և սերունդների մեզ չեն ների, եթե այն չօգտագործենք: Ուրեմն ի գործ, պայքար,պայքար մինչև վերջ»,- իր ելույթն ամփոփոփեց Լ. Զուրաբյանը:
Կոնգրեսն իր համակիրներից անակնկալում է նաև օգնություն. ով ինչով կարող է՝ տեղեկություններով, ընտրական ցուցակների մաքրման աշխատանքներին ներգրավածությամբ և այլ ծառայություններով:
Հայ ազգային Կոնգրեսը նաև հանրահավաքի անունից իր ցավակցությունը հայտնեց մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունի մահվան կապակցությամբ:









