Մարի Անտուանետի կոշիկները աճուրդում վաճառվել են մոտ 43 հազ եվրոյով

11:11 • 30.03.12

Անցյալ շաբաթ ֆրանսիական Տուլան քաղաքի French Revolution Era աճուրդում նորաձևության պարագաների անհայտ կոլեկցիոները 43.225 եվրոյով գնել է Ֆրանսիայի թագուհի` Մարի Անտուանետի կոշիկներից մի զույգ, գրում է Daily Mail-ը:

3.5սմ բարձրութուն ունեցող կրունկներով կոշիկները զարդարված են ժապավենններով և փետուրներով: Աճուդի կազմակերպիչները ենթադրում են, որ թագուհին այդ կոշիկները կրել է 1790թ.-ի հուլիսի 14-ին կայացած Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ:

Թագուհին հայտնի է եղել նորաձևության հարցում իր բարձր ճաշակով և թանկարժեք իրերի նկատմամբ մեծ հակումով: Իր` հագուկապի և արդուզարդի պարագաների համար նախատեսված դրամական միջոցներից 2 անգամ ավել ծախսելով` ձեռք է բերել «Տիկին Դիֆիցիտ» մականունը: