Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանի 2 ավտոմեքենաներն էլ առանց ԱՊՊԱ-ի են (լուսանկարներ)
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը իր անձնական օգտագործման «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի 24 ՍՍ 254 համարանիշի և ծառայողական «Տոյոտա կորոլա» մակնիշի 700 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները շահագործում է առանց ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման արարքի համար, ըստ օրենքի, օրինախախտը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության, մինչդեռ ՃՈ աշխատակիցները չտեսնելու են տալիս այս օրինախախտումը` հավանաբար հաշվի առնելով, որ մեքենաները պատկանում են ոստիկանապետին, ում հայրն էլ ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն է:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի









