Նյու Յորքում վաճառվել է աշխարհի ամենաթանկարժեք վիսկին
Նյու Յորքում անցկացված աճուրդի ժամանակ 94 հազ դոլարով վաճառվել է շոտլանդական Glenfiddich Janet Sheed Roberts Reserve վիսկին, տեղեկացնում է drinktime.rbc.ru կայքը, հավելելով, որ սա աշխարհի նոր ռեկորդ է:
55 տարվա հնության վիսկիի նոր տերը ամերիկացի դերասան Ադրիան Գրեներն է:
125 տարվա պատմություն ունեցող Glenfiddich ընկերությունը ողջ գումարն ավանդույթի համաձայն կծախսի բարեգործական նպատակներով:









