Ֆրանսիայի Նիս քաղաքում հայկական եկեղեցական համայնք է ստեղծվել
Ֆրանսիայում հայկական թեմի առաջնորդարանը, Նորվան Զաքարյանը և Թեմական խորհրդի նախագահ Պարտրիս Ջոլոլյանը Ֆրանսիայի հայկական համայնքին տեղեկացրել են Նիսում նոր հայկական եկեղեցական համայնքի ստեղծման մասին, որը կոչվում է «Ալպ-Մարիտիմի, Վարի և Մոնակոյի հայկական առաքելական եկեղեցու և եկեղեցական համայնքի մշակութային ասոցիացիա», տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ն:
Այս նոր մշակութային ասոցիացիան ստեղծվել է, քանի որ «Կոթ դ’Ազուրի հայկական առաքելական եկեղեցու եկեղեցական համայնք» կոչված մշակութային ասոցիացիան առնչություն չի ունեցել հայ Առաելական եկեղեցու հետ:
Միավորման բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Այդ պատճառով Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայաստանի Գերագույն հոգևոր խորհուրդը 2012 թ.-ի հունվարի 26-ին միաձայն որոշում են կայացրել հին եկեղեցական համայնքից հետ վերցնել Հայկական Առաքելական եկեղեցի կոչվելու իրավունքը:
Հավելենք, որ նոր եկեղեցական համայնքը, որը շուտով կդառնա Թեմի անդամ, արդեն Նիսի հայկական համայնքի ներսում կազմակերպում է ծիսական արարողություններ:









