Մեզ ուզում է հավատացնել, թե մուկը փոխվեց, դարձավ դհոլ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7-րդ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված թեկնածու, ՀԱԿ անդամ և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Ազատության հրապարակում մեկնարկած ՀԱԿ հանրահավաքում՝ «ՀՀ հպարտ քաղաքացիների» ուշադրությունն այս անգամ ուղղեց Սերժ Սարգսյանի վարած քաղաքական գործունեությանը, անվանելով այն «ֆոկուսնիկի փեշակ»:
«Առաջին հերթին սև ցիլինդրով ֆոկուսնկներն են մկանը դհոլ սարքելով մեզ ուզում հավատացնել, թե մուկը փոխվեց դարձավ դհոլ»,-նշեց նա և ապա շարունակեց, որ նույն քաղաքական գործիչը փորձում է այդքանից հետո հավատացնել բիզնեսի և քաղաքականության տարաջանտման մասին. «Անընդհատ թմբկարհարում էին, թե մականունավորները տեղ չեն ունենալու ցուցակում»,-նշեց նա և ապա հերթականությամբ թվարկեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված մականունավոր պատգամավորի թեկանծուներին և հարցրեց, թե նրանք այդ դեպքում ինչ են:
«Նշեմ հետևյալ մանկանունավոր թեկանածուներին՝ Նեմեց Ռուբո, Արտակ Սարգսյան, Լֆիկ Սամո, Թոխմախի Մհեր, ՄԱՊ-ի Ալիկ, Եվրոստանի Մանվել, Թունելի Հակոբ, Բուռնաշ: Այս մարդիկ տեղ են գտել նաև ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, որոնց են միացել են Չոռնի Գագոն, Շմայսը, Նովոն, Լենինականի Վարդանիկը, Բառադի Համոն և նորին գերազանցություն Մուկը»,-ասաց նա և ապա ավելացրեց. «Այս թեմայով նորմալ մարդը գետինը պետք է մտներ, իսկ Սերժ Սարգսյանը հավատալու կոչ է անում: Ինչի՞ն հավատանք, որ Լֆիկ Սամոն գործարար չի, այլ հասարակական–քաղաքական կարկառուն քաղաքական գործի՞չ Սամվել Ալեքսանյա՞ն»:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ինքը Սավել Ալեքսանյանին շանս է տվել դա ապացուցել, որպես 7-րդ ընտատարածքում միմյանց դեմ աջառաջդրված թեկանծուներ՝ հրավիրելով նրան Հ1 –ի եթեր բանավեճի, որտեղ նա առաջարկում է «մեծարգո հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ալեքսանյանին» նստել և միմյանց ունեցած ասելիքն ասել:
«Որպեսզի ժողովուրդը հասականա: 10 տարի խորհրդարանի մանդատ ունելով մեկ անգամ ելույթ չենք ունեցել և նիստերի 70 տոկոսին բացակայել եք, և բժշկի թուղթ եք տարել»,-ասաց նա և ապա ախտորոշեց, որ դրանից ելնելով, ուրեմն, կարելի է ենթադրել, որ պատգամավորը խրոնիկ հիվանդ է: «Ես կօգնեմ, որպեսզի Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները քեզ ազատեն այդ պարտականությունից: Որ քեզ նման բողկի պես առողջ տղուն սարքեց ռագատկի քար և այլևս դու ոչ թե Լֆիկ Սամոն ես այլ Սամվել Ալեքսանյանը»,– ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը սակայն առաջարկի այլ տարբերակ ուներ, եթե վերջինս ամաչում է եթերում հայտնվելուց ապա այդ հանդիպումը կկայանա 7-րդ ընտրատարածքի բակերում և թաղերում, որպեսզի ի վերջո մարդիկ կարողանան գնահատել թե ով, ով է:
Նիկոլ Փաշինյանի ելույթը հանրահավաքի ներկաները ընդհատեցին . «հիմա, հիմա» կոչերով։









