Արքայազն Ուիլյամի և նրա կնոջ առանձնատան դիմաց նուդիստական լողափ կբացվի
Մեծ Բրիտանիայի Նուդիստների միությունը հայտ է ներկայացրել Ուելսի Նյուբորո քաղաքի ծովափին նուդիստական ծովափ հիմնելու համար, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ» պարբերականը:
Նախատեսվող ծովափը կգտնվի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ` Քեյթի առանձնատան հարևանությանմբ:
Այս առթիվ որոշ քաղաքական գործիչներ իրենց բացասական կարծիքն են արտահայտել, հայտարարելով, որ կփորձեն խոչընդոտել նախագծի իրականացմանը: Մինչդեռ նուդիստները նշում են` իրենց նախաձեռնության մեջ օրենքին հակասող ոչինչ չկա:
Քաղաքական գործիչներից մեկի հավաստմամբ` «մերկ» ծովափները ոչ այնքան վնաս են ծովափում գտնվողների համար, որքան` ծիկրակողներին:
Իսկ Նուդիստների միության անդամները առաջարկել են Ուիլյամին և նրա կնոջը միանալ ծովափնյա «զվարճանքին»:









