Պերուում կկառուցվի Լատինական Ամերիկայի ամենախոշոր գազատարը
Պերուի իշխանությունները տարիներ շարունակ բանակցություններից հետո հայտարարել են գազատար խողովակաշարի կառուցման մասին, որը կձգվի հազարավոր կիլոմետրեր ամբողջ երկրի երկայնքով:
Ենթադրվում է, որ գազատարը կլուծի Պերույի էներգիայի պահանջների հարցը: Կառուցման համար կծախսվի մոտ 3 մլրդ դոլար, նախատեսված է, որ այն կդառնա Լատինական Ամերիկայի պատմության ամենախոշոր ինժեներական նախագիծը: Աշխատանքները կսկսվեն հաջորդ ամսից :
Պերուի նախագահ Օլյանտա Ումալան հայտարարել է, որ կատարում է իր խոստումը և բնակչությանը տրամադրում է էժան գազ:
Հավելենք, որ Պերուն զարգանում է բնական պաշարների արտահանման շնորհիվ, ինչպիսին է գազը և հանքային նյութերը: Սակայն պերուացիների մեծամասնությունը աղքատության մեջ է, գրում է BBC-ն:









