Պետերբուրգում ուժի մեջ է մտել միասեռականության քարոզն արգելող օրենքը

13:14 • 30.03.12

ՌԴ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր մարմնի հանձանժողովն այսօր տեղեկացրել է, որ օրինական ուժի մեջ է մտել անչափահասների շրջանում մանկապղծություն և միասեռականություն քարոզելու արգելքը:

Այսուհետ այս օրենքը խախտած ցանկացած քաղաքացի պատասխանատվության է ենթարկվելու:

Այս օրենքը լայն քննադատությունների էր հանգեցրել ինչպես Ռուսաստանում, այնպես արտասահմանում:

Մասնավորապես, անհնագստացած էր նաև ԱՄՆ Պետդեպարտամենը: Բողոքների ալիք էր բարձրացել նաև միասեռականների մոտ, որոնք դիմել էին ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Կանադային՝ խնդրելով արգելել մարզպետ Գեորգի Պոլտավչենկոյի և քաղաքային այլ պաշտոնյաների մուտքն այդ երկրներ:

Հավելենք, որ Կանադայի դեսպանատունը կոչ էր արել իր ոչ ավանդական կողմնորոշում ունեցող քաղաքցիներին Պետերբուգում «զսպել իրենց սիրային զգացմունքները հանրության առջև»: