Ամերիկացին Պիկասոյի կտավը ձեռք է բերել ընդամենը 14 դոլարով
Ամերիկայի Միացյալ Նահանգների Օհայո նահանգի մի բնակիչ խանութներից մեկից ձեռք է բերել աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավն ընդամենը 14.14 դոլարով, հայտնում է ABC News-ը:
Արվեստի նմուշների վերավաճառքով զբաղվող Զաք Բոդիշը հայտնաբերել է, որ ձեռք է բերել ոչ թե ստեղծագործության պատճենը, այլ բնօրինակը` կտավի ներքևի հատվածում նկատելով նկարչի` կարմիր գրչով արված ստորագրությունը:
Փորձագետները պաստառը գնահատում են նվազագույնը 6 հազ դոլար:
Թե ինչպես գնորդը կվարվի կտավի հետ, չի հաղորդվում:










