Լևոն Տեր-Պետրոսյանը՝ շիզոիդ, Քոչարյանը՝ էպիլեպտոիդ, Սարգսյանը նրանց միջին տիպն է

13:04 • 30.03.12

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շիզոիդ է, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` էպիլեպտոիդ, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նրանց միջին տիպն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` փորձելով բնութագրել երեք նախագահների մարդկային տիպերը:

Շիզոիդ տիպին, որը, ըստ հոգեբանի, առաջին նախագահն է, բնորոշ է
զարգացած ուղեղը, ինֆորմացիոն և, այսպես ասած, տնտեսող մարդ լինելը: Հոգեբանը նաև պարզաբանեց, որ այս տիպը կապ չունի շիզոֆրենիա հիվանդության հետ:

«Երկրորդ նախագահի մոտ օրենքի, կազմակերպչական ունակություններն են: Էպիլեպտոիդ տիպի մոտ մարմինն է զարգացած, ուժն է բնորոշ, իշխանության ձգտում կա, քաղցր-մաղցր խոսացող են, ինչպիսին Ալեքսանդր Մակեդոնացին էր նաև, իսկ երրորդը միջին տիպն է, երկուսի խառնուրդ է»,- նշեց հոգեբանը:

Հարցին, թե երեք նախագահներից, որին ի վերջո իր նախապատվությունը կտա ժողովուրդը, հոգեբանն ասաց. «Ում մղումները համապատասխնում են ժովովրդի ենթագիտակցության մեջ եղած մղումներին»։

Նրա խոսքով՝ սովորաբար, երբ երկրում իրավիճակը շատ վատ է, հասնում է հեղաշրջման վիճակը, ժողովուրդը ենթաագիտակցորեն ընտրում է նրան, ով, ըստ ժողովրդի, փոփոխություներ կիրականացնի: