Փակ է Սելիմի լեռնանցքը և Մադինա–Վերին Գետաշեն ավտոճանապարհը
Այսօր ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը:
Ըստ Արտակարգ նախարարության կայքի՝ որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:









