Հյուսիսային Կորեան գործողության կարճ շառավղով 2 հրթիռ է արձակել

12:30 • 30.03.12

Հյուսիսային Կորեան, հրթիռային հնարավորությունների կատարելագործման նպատակով, գործողության կարճ շառավղով «երկիր-ծով» տեսակի երկու հրթիռ է արձակել, տեղեկացնում է Reuters-ը: Խոսքը խորհրդային П-15 «Տերմիտ» հրթիռների նորացված տարբերակների կամ ՆԱՏՕ-ի SS-N-2 Styx դասակարգիչների մասին է:

Իշխանությունները հավաստել են, որ հրթիռն իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն ԱՄՆ-ն և Հարավային Կորեան կարծում են, որ այն բալիստիկ հրթիռի արձակման քողարկված փորձ է: Ռազմական իշխանությունները նաև նշել են, որ այս հրթիռների արձակումը որևէ ուղղակի կապ չունի ապրիլին սպասվելիք հեռահար հրթիռի արձակման հետ:

Նշենք, որ ավելի վաղ Հս. Կորեայի իշխանությունները հայտարարել էին,որ հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին առթիվ, ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում պատրաստվում են հեռահար հրթիռ արձակել:

Այս լուրը քննադատել է միջազգային հանրությունը,որը պնդում է,որ դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջնագրի լուրջ խախտում կլինի: