Ջորջ Բուշ ավագը պաշտպանում է Միթ Ռոմնիի թեկնածությունը
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը պաշտոնապես հայտարարել է, որ նախագահական նախնական կուսակցական ընտրություններում պաշտպանում է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածությունը և ամերիկացիներին կոչ է արել քվեարկել նրա համար, գրում է BBC-ն:
Բուշն և Ռոմնին հանդիպել են Տեխասի Հյուսթոն քաղաքում: Բուշի խոսքով` Ռոմնին լավ մարդ է և հիանալի նախագահ կլինի:
Միաժամանակ Բուշը կոչ է արել մյուս հանրապետականներին՝ Ռիկ Սանտորումին, Նյութ Գինգրիչին «դուրս գալ ընտրարշավից», որպեսզի կուսակցությունն իր ամբողջ ուժերը կենտրոնացնի Ռոմնիի շուրջ:
Հավելենք, որ այս պահին Ռոմնիի հնարավորությունները` հավակնորդներից ամենամեծն է: ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերին:









