ՌԴ-ն տարեկան 3 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է արտահանում Հնդկաստան
Յուրաքանչյուր տարի Ռուսաստանը Հնդկաստան է արտահանում 3 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա:
Դելիում Ռուսական «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության պատվիրակության ղեկավար Վիկտոր Կոմարդինը նշել է, որ Հնդկաստանում աճում է ռուսական զենքի ներկրումը:
Միաժամանակ, Կոմարդինը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս «նավերի և սուզանավերի պատվերների հույս պետք է չունենա, քանի որ Հնդկաստանը զարգացնում է իր սեփական նավաշինությունը»:
Նման ծրագրեր նախատեսված է նաև այլ տեսակի սպառազինության համար, այդ իսկ պատճառով Ռուսաստանի և Հնդկաստանի ռազմական համագործակցությունը ավելի շատ թևակոխում է միասնական ծրագրերի և սարքավորումների ապահովման ոլորտ, գրում է BBC-ն:









