Պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկները շարունակվում են
Հանրապետության բոլոր բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրված 180 թեկնածուներից ինքնաբացարկով հանդես եկած թեկնածուներին, երեկ ավելացել են ևս վեցը։
Թիվ 14-ում ինքնաբացարկ է ներկայացրել ինքնաառաջադրված Ալեքսանդր Հակոբյանը, 20-ում՝ ինքնաառաջադրված, մասնագիտությամբ ուսուցիչ Ատոմ Պետրոսյանը, 32-ում՝ ինքնաառաջադրված Էդվարդ Չատինյանը, 36-ում Սուրի Գրիգորյանը, 37-ում Արտակ Սիսակյանը, իսկ 39-ում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունից առաջադրված Արտակ Սահակյանը:
Թիվ 15 ընտրատարածքում մերժված է ինքնառաջադրված անկուսակցական Աշոտ Ճանճապանյանի գրանցումը:
Հիշեցնենք, որ դրա նախորդ օրը ՀՀ ընտրատարածքներից ինքնաբացարկ էին ներկայացրել 15 թեկնածուներ:
Հանրապետության հիմնական ընտրատարածքներում, բացառությամբ մի քանիսի, թեկնածուների գրանցումներն ավարտված են։
Մի քանի ընտրատարածքներ, որտեղ թեկնածուներն ունեն առաջադրվածի կարգավիճ, մի քանիսին են՝ թիվ , 9, 16, 17. 21, 32, 37։
Երևանի թիվ 9 ընտրատարածքում առաջադրված են Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունից՝ Ռուբեն Սադոյանը, ով Կենտրոն վարչական համայնքի ղեկավարի եղբայրն է, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ-ից առաջադրված Նապոլեոն Ազաիզյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ համամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքական ուժերի գրանցումը կիրականացվի սահմանված՝ մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:









