Արդյո՞ք սեռական էներգիան սուբլիմացվում է քաղաքականության մեջ. կարծիքներ
Հոգեբան Սամվել Խուդոյանը և սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանն այսօր հրավիրված ասուսլիսին փորձեցին պարզել, թե արդյոք սեռական չբավարարված էներգիան քաղաքական գործիչները սուբլիմացնում են, այսինքն` փոխակերպում են քաղաքականության մեջ:
Նախ հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ ցանկացած պահանջմունք, եթե չի բավարվում ազդում է մարդու գործունեության, վարքագծի վրա:
Քաղաքական գործիչների մասին խոսելիս, հոգեբանը նշեց, որ կան քաղաքական գործինչներ, որոնց համար քաղաքական գործունեությունն ասոցացվում է «պաշտոն, փող, աղջիկներ» երևույթների հետ:
Ըստ նրա՝ մեկ այլ դեպքում պաշտոնի ձգտում են իշխանություն ունենալու համար, իսկ մեկ ուրիշ դեպքում էլ քաղաքականություն են մտնում ծնողական մղումներով` երկիրը ոտքի կանգնեցնելու համար:
Հոգեբանի խոսքով՝ հաճախ պահանջմունքի, այդ թվում և սեռականի, անբավարարվածությունը կարող է մարդուն դարձնել ագրեսիվ: Նա օրինակ բերեց Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերին և քաղաքական, հասարակական գործիչ Լավրենտի Բերիային, որոնք հիստերոիդ տիպ են համարվում։
«Հիտլերը և Բերիան չափից դուրս ոչ նորմալ ձևերով էին սիրում զբաղվել սիրով, նրանք հիստերոիդ անձինք էին, որոնց մոտ բնորոշ է ագրեսիան քաղաքականության մեջ, ուստի դա կարելի է կապել այդ սեռական առանձնահատկությունների հետ»,- բացատրեց հոգեբանը:
Հիստերոիդ անձանց, նրա խոսքով, բնորոշ է նաև կարճ կիսաշրջազգեստ կրելը, ինչը սեռական բարձր էներգիայի առկայություն և չբավարվածություն մասին է խոսում։ Նույնն է վկայում նաև խոսքի մեջ դողի առկակյությունը:
Հարցին` արդյոք կապ կա խարիզմատիկ անձանց և սեռական ցանկության միջև, հոգեբանն ասաց. «Այո, կա նման տեսակետ, որ խարիզման սեռական էներգիայի արտահայտություն է, բայց դա ընդամենը տեսակետ է: Իսկ այսօր շատ քաղաքական գործիչներին իմիջմեյքերնեը սովորեցնում են լինել խարիզմատիկ»,- ասաց նա:
Հոգեբանը պարզաբենց, որ քաղաքական ակտիվ գործունեություն ունեցող մարդկանց մոտ կարող է լինել իմպոտենցիա կամ գերցանկություն, այնպես որ չի կարելի միանշանակ փոխկապակցել սեռական կյանքն ու քաղաքականությունը:
Սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանն էլ նշեց, որ կարող է լինել նաև հակառակ երևույթը, երբ մարդու աշխատանքն ազդում է նրա սեռական կյանքի վրա:
«Նրանք, ովքեր տարված են աշխատանքով, խանգարվում է անհատի միջանձանային և ներանձնային ներդաշնակ հարբերությունները, ինչն էլ կանդրադառնա նրա սեռական կյանքի վրա»,- ասաց սեքսապաթոլոգը:
Նա նշեց, որ սեռական կյանքի բավարարվածությունը հատկապես դրական է ազդում ստեղծագործող անձանց վրա, որոնք այս առումով համարվում են հատուկ տիպ:









