Հայաստանում տարեկան 3-4 հազ. մարդ մահանում է ծխելուց. Արտեմ Բազարճյան
Հայաստանում տարեկան 3-4 հազար մարդ մահանում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Արտեմ Բազարճյանը:
«Հայաստանում տղամարդկանց 50%-ից ավելին այսօր ծխող է: Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը ծխելու ցուցանիշով: Հայաստանում ծխող կանայք կազմում են 2-3 %, սակայն Երևանում բնակվող կանանց`30-55 տարեկանների շրջանում 7%-ը ծխող է»,– ասաց նա:
«Հայաստանում ծխելու հետևանքով մահերի թիվն անհանգստացնող է: Հայաստանում տարեկան 3-4 հազար մարդ մահանում է ծխելուց առաջացախծ հիվանդություններից»,-ավելացրեց Արտեմ Բազարճյանը:
Առողջապահության նախարարության աշխատակցի պնդմամբ՝ վերջին տարիներին ծխողների թվի նվազման միտում կա, սակայն հստակ թվեր դեռ հայտնի չեն:
Արտեմ Բազարճյանը նաև նշեց, որ հասարակական վայրերում ծխելու մասին օրենքում կան բացեր, և դրա պատճառով ծխողների վնաս են հասցնում են չծխողների առողջությանը:
«Պետք է նշեմ, որ այժմ շատ ավելի քչացել են հասարակական վայրերում ծխելու դեպքերի խախտումները: Հիմա օրինակ երթուղայինների վարորդները շատ քիչ են ծխում, երբ ծխելու պահին ուղևորը հորդորում է, որ վարորդը չծխի, նա դեն է գցում»,- ասաց Արտեմ Բազրաճյանը:









